ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մարտական դիրքեր մեկնող մեքենա է վթարվել

Մարտական դիրքեր մեկնող մեքենա է վթարվել
29.12.2016 | 13:50

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։

ՈՒղևորը՝ ՊՆ գեներալ Էնրիկո Ապրիամովն է՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, նա տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Դեպքի վայր են մեկնել ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Գեներալն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր՝ զինվորներին տեսակցության։


ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ԳՇ պետի տեղակալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Դիտվել է՝ 2402

Մեկնաբանություններ